AM
17 Փետրվար 2017 - 07:31 AMT

Գրախանութ` անիվների վրա. Գրքերը կվաճառվեն 20-30% զեղչով

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Հայաստանի մշակութային հիմնադրամը` Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ընթերցողների համար նախագիծ է իրականացնելու. փետրվարի 19-ին` ժամը 12:00-ից մինչև երեկո, Հայաստանի առաջին շարժական գրախանութը` «ԳրաԲուսը» կշրջի Երևանի համայնքներում և ներկայացված բոլոր գրքերը կվաճառի 20-30% զեղչով:

Գրքերը կվաճառեն մշակույթի և գրականության ոլորտների ճանաչված գործիչներ: Փետրվարի 19-ին` ժամը 12:00-ին, Ազատության հրապարակում պաշտոնապես կտրվի` «ԳրաԲուսի» երթուղու մեկնարկը:

Փետրվարի 19-ին Հայաստանում գիրք նվիրելու օրն է: