AM
15 Սեպտեմբեր 2007 - 11:47 AMT

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնելու է Ռուսաստան

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնելու է Ռուսաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում: Հայկական պատվիրակության կազմը ներկա դրությամբ ճգրտվում է:

Նշենք, որ երեկ Տնտեսական համագործակցության հարցով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստից հետո Ռուսաստանի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Իգոր Լեւիտինի հետ համատեղ մամլո ասուլիսին Սերժ Սարգսյանը նշել է այդ այցի մեծ նշանակությունը, որը նրան հնարավորություն կտա ծանոթանալու ՌԴ նոր վարչապետի եւ կառավարության կազմի հետ: