Ներկայումս ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնի ամենալուրջ թեկնածուն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Ս.Սարգսյանն ունի քաղաքական ուժ եւ հսկայական փորձ: Միեւնույն ժամանակ հայ քաղաքագետը նշել է, որ պետության արտաքին քաղաքականությունն որոշող երկրի նախագահը պետք է ելնի իր ժողովրդի շահերից: «Հակառակ դեպքում նրան սպասում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ճակատագիրը, որը պաշտոնաթող եղավ»,-ասել է Մելիք-Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր թողնել պաշտոնը 1998 թվականի փետրվարի 4-ին այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի հարցում առաջարկում էր վերադառնալ 1988 թվականի իրավիճակին` վերադարձնել Ադրբեջանին ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտին եւ ընդունել կարգավորման փուլային տարբերակը: Ըստ Տեր-Պետրոսյանի, ԼՂՀ անկախությունը վաղ թե ուշ պետք է հանգեցներ պատերազմի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:





