Այս իրավիճակում Ադրբեջանը լայնածավալ փոփոխություններ չի ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, չորեքշաբթի օրը ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը: Նրա խոսքերով, «սխալ կլիներ իրավիճակի փոփոխություն ակնկալել մինչ 2008 թվականին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները»: Ազիմովն «անխուսափելի է համարել Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների ղեկավարների ներգրավումը բանակցային գործընթացին: «Սակայն, դա հնարավոր կդառնա միայն այն դեպքում, եթե քննարկվեն Լեռնային Ղարաբաղում երկու համայնքների համատեղ բնակությանն առնչվող հարցեր: Մինչ այդ այդ հարցի արծարծումն ու նրա քաղաքականացումը կծառայեն առանձին քաղաքական ուժերի շահերին»,-նշել է Ազիմովը:
Ազիմովը մեկ անգամ եւս հաստատել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ` հավելելով, թե Ադրբեջանն «կաջակցի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ մտադիր է շարունակել կարգավորումը Պրահայի գործընթացի շրջանակներում»: «Սխալ կլիներ կորցնել Պրահայի գործընթցի շրջանակներում ձեռք բերված արդյունքները»,-ասել է նա:
Ինչպես հաղորդել է փոխնախարարը, համանախագահների հետ բանակցություններում չհաջողվեց պայմանավորվել որեւէ մակարդակով հերթականա հանդիպման մասին: Ըստ Ազիմովի, այժմ տեղին չէ խոսել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման մասին, հաղորդում է «Թրենդը»:





