AM
20 Սեպտեմբեր 2007 - 10:55 AMT

Բեյրութում պայթյունից տուժածների թվում կա նաեւ մեկ հայ

Լիբանանի հարավային քրիստոնեական թաղամասում չորեքշաբթի պայթեցվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որտեղ կար 25 կգ տրոտիլ: Պայթյունն ուղղված էր Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Անտուան Ղանեմիի դեմ, որը գտնվում էր իրե մեքենայում եւ տեղում մահացել է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Բեյրութի հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Պայթյունի արդյունքում զոհվել է 7 մարդ, 67-ը վիրավորվել է` տարբեր ծանրության վնասվածքներ ստանալով: Վիրավորների թվում է նաեւ Բեյրութի բնակիչ Արմեն Ղալաֆյանը, որը թեթեւ վնասվածք է ստացել:

Նշենք, որ Անտուան Ղանեմին հայտնի էր իր հակասիրիական հայացքներով: Պայթյունը որոտացել է, երբ մեկ շաբաթից էլ քիչ է մնում մինչեւ երկրի նախագահի ընտրությունը խորհրդարանի կողմից: