AM
2 Մարտ 2017 - 10:50 AMT

Բուժօգնության մեքենաների բազան կհամալրվի 10 նոր մեքենայով

Բժշկական կազմակերպությունների համար շտապ բուժօգնության մեքենաներ ձեռքբերելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը գումար կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:

Որոշմամբ նախատեսվում է ձեռքբերել արդի սարքավորումներով հագեցած շտապ բժշկական օգնության 10 մեքենա:

Նպատակը հանրապետության շտապ բժշկական օգնության մեքենաների բազան նոր մեքենաներով համալրելն է:

ՀՀ կառավարության մարտի 2-ի նիստում ընդունված որոշման հիմնավորման համաձայն՝ երկար տարիներ բժշկական կազմակերպությունները չեն համալրվել նոր շտապ բժշկական օգնության մեքենաներով:

2016-ի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ Չինաստանը Հայաստանին շտապ օգնության ևս 200 մեքենա կնվիրի: 2011թ. Չինաստանը Հայաստանին շտապ օգնության 88 մեքենա է տրամադրել: