AM
13 Մարտ 2017 - 07:00 AMT

2-12-րդ դասարանցիների գարնանային արձակուրդը՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից կսկսվի գարնանային արձակուրդը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2017-ի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 20-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ:

Արձակուրդները սահմանվում են համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»: