Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Կիեւում ինքնազգացողության վատացումից եւ բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է եւ անցել աշխատանքի:
Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ հավաքականի հետ միասին Կիեւում գտնվելիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչից հետո տեղափոխվել էր հիվանդանոց.
«Բժիշկներն ինֆարկտ ախտորոշեցին եւ ստենտավորում կատարեցին: Հիմա լավ եմ, ամեն բան նորմալ է: Ճիշտ է, բժիշկները «հանգիստ» են նշանակել, սակայն չի ստացվում, աշխատանքիս բնույթը թույլ չի տալիս: Բայց աշխատում եմ նրանց հորդորները կատարել որքան հնարավոր է», – ասել է Ջուլֆալակյանը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել էր մարտի 7-ին Ուկրաինայում: Կիեւի միջազգային մրցաշարի ընթացքում նրա մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոց





