AM
20 Մարտ 2017 - 10:46 AMT

Yerevan City Tour-ը մարտի 20-31-ը կգործի հատուկ իրանցի զբոսաշրջիկների համար

Yerevan City Tour երկհարկանի ավտոբուսը մարտի 20-31-ը գործելու է հատուկ իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերենով: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Իրանական Նոր տարին (Նովրուզը) նշվելու է մարտի 21-23-ը:

«Մարտի 20-31-ը իրանցի զբոսաշրջիկների համար Yerevan City Tour երկհարկանի ավտոբուսը կազմակերպելու է գարնանային տուրեր պարսկերենով: Սա սեզոնից դուրս է», – նշել է Տուրիզմի բաժնի պետ, հայտնում է Aysor.am-ը:

Ըստ նրա՝ Երևանի պատմության թանգարանում մարտի 20-31-ը գործելու է իրանական ժառանգությանը վերաբերող ցուցահանդես:

Բացի այդ, Հյուսիսային պողոտայում, Ազատության և Հանրապետության հրապարակների շրջակայքում կամավորներն իրանցի զբոսաշրջիկներին անգլերենով և պարսկերենով թռուցիկներ ու քարտեզներ կբաժանեն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նովրուզի օրերին Իրանից Հայաստան իրականացվող ավիաթռիչքների քանակը կավելանա: Մասնավորապես չվերթներ կիրականացվեն Ռեշտ քաղաքից դեպի Երևան:

ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին օրերս տեղեկացրել էր, որ Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումից հետո նախատեսվում է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կավելանա՝ «նախատեսվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում նրանց թիվը կհասնի 350 հազարի