AM
10 Հոկտեմբեր 2007 - 15:34 AMT

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմը կարող է պարզեցվել

Հայաստանի եւ Եվրամիության երկրների միջեւ վիզային ռեժիմի պարզեցման հարցերն են այսօր Բրյուսելում քննարկել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերի հանձնակատար Ֆրանկո Ֆրատտինին: Ռոբերտ Քոչարյանն ու Ֆրանկո Ֆրատտինին քննարկել են Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հետ կապված հարցեր:

Հայ մշակույթի եւ արվեստի գործիչների համար վիզային ռեժիմի պարզեցման հետ կապված հարցերը Ռոբերտ Քոչարյանն այսօր քննարկել է նաեւ մշակույթի հարցերով եվրահանձնակատար Յան Ֆիգելի հետ, հաղորդում է «Մեդիամաքսը»: