AM
24 Մարտ 2017 - 06:07 AMT

Շարմազանովը՝ Բաբայանի ձերբակալության մասին. Քաղաքական շահարկումներն անթույլատրելի են

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության քաղաքական որևէ շահարկումն անթույլատրելի է: Մարտի 23-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետոնման տեսակետ է հայտնել ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ինքը ևս ձեռնպահ կմնա որևէ գնահատական հնչեցնելուց, որպեսզի իր այդ գնահատականը միջամտություն չդիտվի։

«Համոզված եմ, որ ԱԱԾ-ն օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի քաղաքացիներին ու փաստաբանին գործի մասին», – ընդգծել Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ խնդիրն իրավական տիրույթում է և այստեղ անելիք ունեն բացառապես իրավապահ մարմինները։

Դիտարկմանը, թե ընդդիմադիրնեն այս հարցում մեղադրում են իշխանություններին, ՀՀԿ խոսնակը պատասխանել է, որ ընդդիմադիրները չէ, այլ ընդդիմության մի փոքր հատվածը, գրում է Panorama.am-ը։

«Ես գտնում եմ, որ լավագույն ճանապարհը չէ յուրաքանչյուր ձերբակալություն, յուրաքանչյուր իրավական գործընթաց փորձել քաղաքականանցնել՝ առանց այդ էլ շատ ցածր վարկանիշը ավելացնելու համար»,- ասել էՀՀԿ խոսնակը՝ նշելով, որ «ամեն ինչ լինելու է օրենքով սահմանված կարգով»:

Ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

Կարդացեք նաև՝ Գեներալ առանց բանակի. Ինչով էր զբաղվում «Իժոն» պատերազմից հետո