Հայաստանի պաշտպանության նախարարության աշխատակիցները կանցնեն քաղաքացիական ծառայության, հինգշաբթի Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: «Քաղաքացիական ծառայության անցնելու համար մենք պետք է համապատասխան օրենք ընդունենք, որն արդեն գտնվում է Ազգային ժողովում»,-ասել է Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, օրենքի ընդունումից հետո կարելի է խոսել պաշտպանության նախարարությունում քաղաքացիական ծառայության անցնելու ժամանակցույցի եւ ծրագրի մասին, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:





