AM
24 Մարտ 2017 - 08:02 AMT

Երևանի դպրոցներից մեկում հրդեհ էր բռնկվել. 330 մարդ էր տարհանվել

Մարտի 24-ին` ժամը 09:53-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաշինջաղյան 100 հասցեում գտնվող դպրոցում:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, վեց մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով և իրականացվել է անձնակազմի և աշակերտների տարահանում (330 անձ):

Այրվել է թիվ 94 դպրոցի 2-րդ հարկի ներառական կրթության դասասենյակի մանրահատակը (0,5 քմ) և ջերմահարվել՝ պատի երեսպատումը (0,5 քմ):