Հայկական ատոմային էլեկտրակայանը սնուցող Սևջուր գետի ջրի քիմիական որակը վատթարացել է: Այս մասին են ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները:
2017-ի առաջին տվյալներով` Սևջուր գետի ջրի ամենաբարձր 5-րդ դասի աղտոտվածություն գրանցվել է Ռանչպար գյուղից ներքև ընկած հատվածում: Նույն ՊՈԱԿ-ի 2016-ի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ Ռանչպարից ներքև գետի ջուրը գնահատվել էր «միջակ» որակի:
Ընդամենը 1 ամսվա ընթացքում գետի ջրի որակը կտրուկ վատացել է՝ 3-րդ դասից հասնելով 5-րդ՝ ամենավատ դասի, գրում է «Էկոլուրը»:
Ըստ ՊՈԱԿ-ի տեղեկանքի` գետի ջրի բացասական որակը 2017-ին պայմանավորված է եղել բորի և սուլֆատ իոնների պարունակությամբ:
Սևջուրը կամ Մեծամորն ունի 40 կիլոմետր երկարություն, ՀՀ մյուս գետերի համեմատությամբ ամենահաստատուն ռեժիմ ունեցող գետն է։





