AM
2 Ապրիլ 2017 - 05:10 AMT

Սյունիքում ու Հրազդանում ձյուն է տեղում

Սյունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ձյուն է տեղում: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ տեղեկացնելով, որ ապրիլի 2-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Նշվում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ մերկասառույց:

Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին, 3-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-ին կնվազի 7-8 աստիճանով, 4-5-ը նույնքան կբարձրանա:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով: