AM
2 Ապրիլ 2017 - 06:54 AMT

Քաշքշուկ՝ 13/18 տեղամասում

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ընտրախախտում է գրանցել 13/18 տեղամասում: Տեղի է ունեցել բաց քվեարկություն, որը վերածվել է քաշքշուկի:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի երկու ընտրատեղամասում տեխնիկական սարքերը խափանվել են: Այդ լուրը հաստատել է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով` մեկ տեղամասում փոխվել է սարքերի մասնագետը՝ առողջական խնդիրների պատճառով:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք – 1, ԱԴ – 2, ՀՎԿ – 3, «Ծառուկյան» դաշինք – 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5, ՀՀԿ – 6, ՀԿԿ – 7, ՕՐՕ – 8, ՀՅԴ – 9: