AM
26 Ապրիլ 2017 - 12:03 AMT

Հնագետները երեխաներին պեղել սովորելու են հրավիրում

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2017թ. դասընթացին:

Ինչպես հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը, դասընթացը կմեկնարկի մայիսի 2-ից, բաղկացած է լինելու տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

Դասընթացի հեղինակը հնագետ, արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է:

Դիմումի ձևաչափը տրամադրվում է արգելոց-թանգարանի Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժնում (Էրեբունի փող. 38):