ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին:
Ըստ հանձնարարականի՝ լիազոր մարմինները պետք է մշակեն և ներկայացնեն ապօրինի անտառհատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնեն հանրությանը:
Գործադիրի ապրիլի 27-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նաև անդրադարձել է վաղաժամ մարվող վարկերի տուգանքների խնդրին՝ ասելով, որ վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող տույժերն ու տուգանքները անհարկի բեռ են դառնում քաղաքացիների, ինչպես նաև՝ տնտեսվարող սուբյեկտների համար:





