AM
4 Մայիս 2017 - 08:28 AMT

Մայիսի 20-ը` համապետական շաբաթօրյակ

Մայիսի 20-ը համապետական շաբաթօրյակի օր կհայտարարվի: Այս մասին Կառավարության մայիսի 4-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ընդ որում, այդ շաբաթօրյակը պետք է կազմակերպել, որ ձևական չլինի, համապատասխան տեխնիկա, շինարարական աղբի հանում և այլն», – ընդգծել է Կարապետյանը։

Նա հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին մաքսիմալ պատրաստվել շաբաթօրյակին, գրում է Aysor.am-ը։

«Մտածեք, ձևակերպեք, որ դեկորատիվ չլինի, դպրոցի բակը մաքրեն և այլն», – նշել է վարչապետը:

Ապրիլի 29-ին կայացել է Make Armenia Clean Again երկրորդ համահայկական շաբաթօրյակը:Միջոցառումն անցկացվել է «Դուրս արի բակ» կարգախոսով: