Մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը նույնպես Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով:
Ընդհանուր առմամբ, երկու զինվորի բուժմանը ՌԴ-ում հատկացվել է 5.142.200 դրամ:
Զինծառայողների բուժումը ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տրվել ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:





