AM
11 Մայիս 2017 - 12:16 AMT

ՉԺՀ-ն Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա կնվիրաբերի

ՉԺՀ կառավարությունը Հայաստանին օգնության մեքենաների նոր խմբաքանակ կնվիրաբերի:

Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ՉԺՀ կառավարությոնն ընդունում է Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա և ռեանիմոբիլ նվիրաբերելու ծրագիրը:

Այդ մեքենաները ստանալով՝ հայկական կողմը կկարողանա ամբողջությամբ բավարարել հանրապետությունում շտապ օգնության ավտոմեքենաների կարիքը:

Նախկինում ՉԺՀ –ի տրամադրած 88 ավտոմեքենաների մեծ մասը՝ 56 հատը, բաշխվել է ՀՀ մարզերի միջև: