AM
15 Մայիս 2017 - 06:35 AMT

Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Մայիսի 15-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ,Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հրավերով, Մոսկվայում մայիսի 16-18-ը թեմի հիմնադրման 300-ամյակի առթիվ կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը: