AM
15 Մայիս 2017 - 06:39 AMT

Նախագահն ամառային զորակոչի հրամանագիր է ստորագրել

Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածները` ՀՀ նախագահը որոշել է.

2017-ի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017-ի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017-ի հունիսի 30-ը ներառյալ:

Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:

2017-ի հունիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողներին:

Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

Այս հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: