AM
18 Մայիս 2017 - 09:53 AMT

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին

Մայիսի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին:

ՊՆ հաղորդմամբ, Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների ձևաչափով անցկացված նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ներգրավման շուրջ կարծիքների փոխանակմանը, շարունակական հանձնառության վերահաստատմանը, ինչպես նաև 2018թ. և դրանից անդին խնդիրների ու պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը:

Ապրիլի 7-ին ՆԱՏՕ-ի Հյուսիս-ատլանտյան խորհուրդը և Հայաստանը հաստատել են թվով 5-րդ Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ)