AM
19 Մայիս 2017 - 11:50 AMT

Զինծառայողների ևս 2 ընտանիքի հատուցում է տրամադրվել

Հատուցում է տրամադրվել ևս 2 զինծառայողի ընտանիքների: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը մայիսի 16-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումները:

Մայիսի 17-ին ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարութունյանի և սպայական կազմի ավագ լեյտենանտ Գոռ Գևորգի Հովհաննիսյանի ընտանիքներին փոխանցվել է միանվագ 10-ական միլիոն դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200 000 և 300 000 դրամ:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: