AM
17 Նոյեմբեր 2007 - 11:01 AMT

Վրաստանի նոր վարչապետը լինելու է Մեծ Բրիտանիայի քաղաքացի՞

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նոյեմբերի 16-ի երեկոյան հայտարարել է վարչապետ Զուրաբ Նողաիդելիի պաշտոնաթողության մասին եւ որպես վարչապետի պաշտոնի թեկնածու ներկայացրել է 37-ամյա բանկիր Վլադիմիր (Լադո) Գուրգենիձեին:

Վլադիմիր Գուրգենիձեն հանդիսանում է Վրաստանի Բանկի Դիտորդական խորհրդի նախագահը,
Galt&Taggart Securities եւ Galt&Taggart Capital ընկերությունների Դիտորդական խորհդի նախագահը, ինչպես նաեւ Վրաստանի արժութային շուկայի Դիտորդական խորհրդի անդամ: Հանդիսանում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»: