AM
22 Մայիս 2017 - 08:14 AMT

Հնգյակից երկու աղջկա կյանքին վտանգ չի սպառնում

Հնգյակից ողջ մնացած երկու աղջկա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:

«Նրանք հսկողության տակ են, վիճակը կայուն է, կյանքին սպառնացող ախտանիշ չունեն: Սակայն դեռ երկու ամիս պետք է մնան հսկողության տակ, հատուկ ինտենսիվ խնամք են պահանջում», – ասաց բժիշկը:

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։ Մայիսի 6-ին հնգյակից մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: