«Ես համաձայն եմ Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) հանձնարարականներին հատկապես այն մասով, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է համաձայնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի այն առաջարկներին, որոնք այժմ բանակցությունների սեղանին են>,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, պետք չէ օգտագործել Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները հակամարտության կարգավորումը ձգձգելու համար: «Զեկույցում նշվում է, որ ԵՄ-ն ազդեցության բոլոր միջոցներն ունի Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, սակայն մենք կարող ենք աջակցել միայն հակամարտության կողմերի միջեւ վստահության հաստատմանը: Ենթադրվում է, որ կողմերը չեն օգտագործի ԵՄ-ն որպես ճնշման միջոց հակամարտության կարգավորման համար: Մեր դիրքորոշումը մնում է նույնը` ղարաբաղյան խնդրի լուծմամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի շրջանակներում»,-ասել է Սեմնեբին:





