AM
26 Մայիս 2017 - 19:11 AMT

Սերժ Սարգսյանը հրթիռային զորքերի ու հրետանու նոր պետ է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ – վարչության պետ նշանակելու մասին:

Այս մասին է հայտնում նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերն ու հրետանին նախկինում ղեկավարել է գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը: