System Of A Down խումբը հատուկ՝ VIP բարեգործական փաթեթներ է մշակել իր երկրպագուների համար, որոնց վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է «Օրրան» հիմնադրամին:
SOAD-ի $299 արժեքով VIP փաթեթների քանակը խիստ սահմանափակ է: Դրանցում ներառված է 2017 թվականի խմբի եվրոպական շրջագայության համերգներից մեկի տոմսը՝ ձեր ընտրությամբ, ինչպես նաև այն երկրպագուներին ընձեռում է խմբի անդամների հետ հանդիպելու և շփվելու բացառիկ հնարավորություն:
«Օրրան» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2000 թվականին Երևանում և մինչև օրս օգնել է հազարավոր կարիքավոր ծերերի, երեխաների և ընտանիքների ՀՀ-ում ու Արցախում:





