ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղյակ չէ, որ Հայաստանում կարող են արգելել աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկով) ավտոմեքենաները:
Կառավարությունում մշակվում է ծրագիր,որպեսզի արգելվեն աջ ղեկով մեքենաների շահագործումը, գրում է Araratnews.am-ը:
«Դուք տեսնում եք՝ եթե մի նորարարություն լինում է, եթե որևէ փոփոխություն կատարվում է, Ճանապարհային ոստիկանությունն անմիջապես տեղեկացնում է վարորդներին: Եթե այդ հնարավոր փոփոխության մասին տեղյակ լինեինք, անմիջապես կտեղեկացնեինք մեր լրատվական ծառայության միջոցով», – ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, մեջբերում է Aysor.am-ը:
Նրա խոսքով՝ հուլիսի 1-ի առավոտից բազմաթիվ վարորդներ ճանապարհային ոստիկանություն են ահազանգել խնդրի մասին:
«Բայց մենք՝ ինքներս էլ տեղյակ չենք՝ որտեղից է այդ լուրը: Դուք երևի աղբյուրը գտնեք, իրենցից ճշտեք», – հավելել է Կարապետյանը:
Ըստ աղբյուրի՝ ներմուծվող ավտոմեքենաների համար կտրվի 60-օրյա ժամկետը ղեկը ձախակողմյան փոխելու համար, հանրապետության տարածքում արդեն շահագործվող ավտոմեքենաների համար ևս կտրվի ժամկետ:





