Հունիսի 2-ին ՀՀ-ում և Արցախում մեկնարկել են «կենսաբանություն», «աշխարհագրություն» և «ընդհանուր պատմություն» առարկաների միասնական և ավարտական քննությունները:
Պետական քննություններին մասնակցում է 1530 դիմորդ: Քննություններն անցկացվում են 13 քննակենտրոնում՝ 11-ը մարզերում, 2-ը՝ Երևանում։
Հայաստանում գործում է 13 քննական կենտրոն, ևս 2-ը` Արցախում: Հաջորդ քննությունը կանցկացվի հունիսի 6-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, հունիսի 9-ին` «Ֆիզիկա», հունիսի 13-ին` «Օտար լեզուներ», հունիսի 16-ին` «Մաթեմատիկա», հունիսի 20-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա», հունիսի 23-ին` «Ռուսաց լեզու» առարկաներից:





