Սյունիքի մարզի Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ գյուղերում հունիսի 1-ին տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածքներ:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը պարզել է, որ կարկտահարության հետևանքով Ակներ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Կոռնիձոր և Արավուս համայնքներում մասամբ վնասվել են գարու, ցորենի, բանջարաբոստանային կուլտուրաների (կարտոֆիլի, լոբու սածիլներ) ցանքատարածքները և ծառերի բերքը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ու ՏԻ և ՀԳՄՀՎ պետերին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարին առաջարկել էր ՀՀ-ում կարկտահարության դեմ ըստ գոտիականության տեղադրել հրթիռային կայաններ, իսկ առավել արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության նպատակով հակակարկտային ցանցեր կիրառել:2016-ի կարկտահարությունից տուժել է մոտ 70 համայնքի բնակիչ: Նրանց խնդիրները հնարավորինս մեղմելու համար անհրաժեշտ է հատկացնել 506 մլն 622 հազար 700 դրամ:
Կարդացեք նաև՝Վարչապետ. Հրթիռային հակակարկտային համակարգին մոտ $10-12 մլն կհատկացվի





