AM
2 Հունիս 2017 - 14:07 AMT

Էլեկտրական հեծանիվների լիցքավորման շրջիկ կայան է գործարկվել Երևանում

Green Mobility նախագծի շրջանակներում հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու նախամուտքում գործարկվել է արևային էներգիայով սնուցվող էլեկտրական հեծանիվների լիցքավորման շրջիկ կայան։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ հեծանվային ֆեդերացիան:

Բացման արարողությանը ներկա է գտնվել և էլեկտրական հեծանիվ է վարել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Երևանում էլեկտրական հեծանիվներ են հայտնվել դեռևս 2014-ից: