AM
7 Հունիս 2017 - 05:44 AMT

«Սասնա ծռերի» առաջին դատական նիստը կկայանա հունիսի 8-ին

Հունիսի 8-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու 2016-ի հուլիսին «Սասնա ծռերի» գործով 14 մեղադրյալի անջատված գործի առաջին դատական նիստը:

Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկում: Պավել Մանուկյանը մեղադրվում է 6 հոդվածով՝ առավելագույն պատիժը կրկին 15 տարվա ազատազրկում: Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվող քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ նույնպես առավելագույնը 15 տարվա ազատազրկման ժամկետով, հաղորդում է Հանրային ռադիոն:

2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան: