Երևանի «Ֆիրդուսի» շուկայի առևտրականները մեկ տարի առաջ են տեղեկացվել, որ պետք է հեռանան տարածքից: Այս մասին Երևանի ավագանու առաջին նիստի ընթացքում ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքով, ներդրողներ կան, որոնք պատրաստ են կառուցապատել այդ թաղամասը:
Ավագանու 65 անդամներից նիստին ներկա են եղել 60-ը: Նախքան նիստը սկսվելը, սահմանված կարգով գրանցվել են ավագանու «Հանրապետական կուսակցություն» և ԵԼՔ խմբակցությունների անդամները, որի ընթացքում նրանց տրվել են Երևանի ավագանու անդամի վկայականներն ու կրծքանշանները:
ԿԸՀ որոշման համաձայն՝ ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում ստացել է 46 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5 մանդատ:
Հունիսի 5-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որՖիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականները կտեղափոխվեն առևտրային այլ տարածքներ:
Կարդացեք նաև՝ Կոտրված ափսեներ ու պայթող փուչիկներ. «Երկիր ծիրանին» ավագանու առաջին նիստին չի մասնակցել





