AM
3 Դեկտեմբեր 2007 - 14:15 AMT

2008 թվականից ի վեր Հայաստանը կկրկնապատկի Կոսովոյում իր խաղաղապահների կազմը

2008 թվականից ի վեր Հայաստանը կկրկնապատկի Կոսովոյում իր խաղաղապահների կազմը: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: «34-հոգանոց մեկ դասակի փոխարեն, կլինի վաշտ երկու դասակով (70 հոգուց ավելի): Մեղ համար շահավետ է մասնակցել հունական ստորաբաժանման կազմում»,-ասել է նա: Նախարարը նշել է, որ հայկական խաղաղապահ համակազմի ավելացման մասին համաձայնությունը հունական կողմի հետ արդեն ստորագրված է, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: