ՀՀ կառավարության հունիսի 14-ի որոշմամբ ՀՀ նախագահի աշխատակազմին 2017 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից 50 մլն 178.200 ՀՀ դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող օպտիմալացման արդյունքում աշխատակիցների ընդհանուր թվի (27 հաստիքային միավորով) և ծառայողական ավտոմեքենաների քանակի կրճատմամբ (15 միավորով), ինչպես նաև «Ազնավուր» հիմնադրամին գույքի նվիրաբերման արդյունքում պահպանման ծախսերի կրճատմամբ և «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախահաշվում ու հաստիքացուցակում փոփոխություններով:
Կառավարության երկրորդ որոշմամբ ՀՀ 2017 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է ավելի քան144 մլն ՀՀ դրամ, որից առաջին կիսամյակում՝ ավելի քան 10 մլն ՀՀ դրամը, 9 ամսում՝ մոտ 94 մլն ՀՀ դրամը՝ որպես ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամին աջակցություն:





