ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 6-ին ձայների 77 կողմ, 4 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Սևանա լճից 100 միլիոն խ/մ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը:
Նախագծին դեմ է քվեարկել միայն Ելքը: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները կողմ են քվեարկել օրինագծին:
Նախագծով սահմանված է այս տարի Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բաց թողնել՝ այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է:
Լրացուցիչ ջուրն, ըստ գործադիրի, ուղղվելու է Արարատյան դաշտի մի քանի համայնքների հողատարածքների ոռոգմանը, ինչպես նաև՝ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համակարգում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների մեծացմանը:
Կարդացեք նաև՝ Ջրի բերած, ՀԷԿ-ի տարած. Ինչու է Կառավարությունը փորձում ավելացնել Սևանից ջրառը և ինչու են դեմ բնապահպանները





