AM
13 Հուլիս 2017 - 06:25 AMT

101 զոհ՝ 6 ամսում. 54 ՃՏՊ-ի դեպքում վարորդներն ալկոհոլի ազդեցության տակ էին

2017-ի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում 1499 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, արդյունքում 101 զոհ է եղել, 2216 վիրավոր:

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ պատահարներից 54-ի դեպքում վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։

Ոստիկանությունը զգոնության կոչ է անում։

2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով և վիրավորներով 2762 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 227 մարդ, վիրավորվել՝ 3844: