AM
18 Հուլիս 2017 - 10:54 AMT

Ոստիկանություն. Երևանի փողոցների գծանշումը լայն թափով է ընթանում

Երևան քաղաքի փողոցների գծանշումներն իրականացվում են ասֆալտածածկի վերանորոգման աշխատանքներն ավարտված փողոցներում։ Ներկայումս փողոցների մեծ մասը վերանորոգված է, գծանշման աշխատանքներ են իրականացվում, PanARMENIAN.Net-ին հայտնեցին ոստիկանությունից:

«Երևանի քաղաքապետարանն իրականացնում է ձմեռային ժամանակաշրջանի ընթացքում վնասված ծածկի վերանորոգման՝ մասնավորապես, փոստային նորոգման և ճաքալցման աշխատանքներ, որից որոշակի ժամանակ անց, բետոնի չորացումից հետո, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է գծանշման աշխատանքները։

Ներկայումս փողոցների մեծ մասը վերանորոգված է և ճանապարհային ոստիկանությունը լայն թափով իրականացնում է գծանշման աշխատանքները», – հայտնեցին ոստիկանությունից:

2017-ի հունիսի վերջում նկատվում էր, որԵրևանի մի շարք փողոցներում բացակայում են սպիտակ ճանապարհային գծանշանները, որոնք մաշվել կամ վերացել են ասֆալտապատման աշխատանքներից հետո: