Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի տարածքում ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
Համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետարան, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:
Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականները տեղափոխվում են այլ տարածքներ:
Հունիսի 5-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականները կտեղափոխվեն առևտրային այլ տարածքներ: Դա առևտրականների կողմից բողոքի ալիք է բարձրացրել:





