AM
15 Հունվար 2008 - 11:29 AMT

ՀՀ ղեկավարն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը քննարկել են Ղարաբաղի գործընթացի հնարավոր զարգացումները

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (ՌԴ), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդի փուլի եւ առաջիկա հնարավոր զարգացումների հետ կապված հարցեր: