AM
18 Հունվար 2008 - 10:21 AMT

ԼՂՀ պաշտպանության բանակը պատրաստվում է նորացնել ՀՕՊ-ի համակարգը

2008 թվականին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը մտադիր է գնել հակաօդային պաշտպանության նոր համակարգ: Այդ մասին Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքերով, ներկայումս պաշտպանված է Ղարաբաղի երկնքի յուրաքանչյուր քառակուսի մետրը եւ վտանգի դեպքում գործի կդրվեն միանգամից երեք կրակակետեր: «Սակայն տեխնիկան արդիականացման կարիք ունի, եւ մենք այս տարի ավելացրել ենք սպառազինության բոլոր տեսակների ձեռքբերման համար նախատեսված ծախսերը»,-ասել է ԼՂՀ պաշտպանության նախարարության ղեկավարը` հրաժարվելով անվանել այն երկիրը, որից Ղարաբաղը կարող է նման սպառազինության եւ ՀՈՊ-ի նոր համակարգ ձեռք բերել, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: