AM
1 Օգոստոս 2017 - 08:34 AMT

Oգոստոսի 6-ին ՀԿԵ-ի մերձքաղաքային գնացքներով երթևեկությունն անվճար կլինի

Օգոստոսի 6-ին՝ Երկաթուղայինների օրվա առթիվ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով անվճար է լինելու, տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղուց»:

Այս տարի Հայաստանի երկաթուղայինները երեք հոբեյլան են նշում՝ Ալեքսանդրապոլից Երևանի կայարան առաջին գնացքի ժամանման 115-ամյակը, Ջաջուռի թունելի կառուցման 120-ամյակը, Հայաստանի երկաթուղու էլեկտրաֆիկացման 50-ամյակը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: