AM
5 Օգոստոս 2017 - 11:03 AMT

Շոգ է լինելու. Օգոստոսի 6-8-ը ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով

Օգոստոսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39…+41 աստիճան տաքություն և բարձր հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն ամսի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: