AM
24 Հունվար 2008 - 13:47 AMT

Ադրբեջանի կողմից գերեւարված հայ զինվորականը վերադարձվելու է հայրենիք

Հունվարի 25 – ին, ժամը 13.00 -ին Իջեւան – Ղազախ սահմանահատվածում ադրբեջանական կողմը հայկական կողմին կհանձնի ՀՀ ԶՈւ զինծառայող Համբարձում Մնացականի Ասատրյանին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: