AM
1 Սեպտեմբեր 2017 - 07:39 AMT

Երիտասարդ գիտնականները կարող են միանալ FAST-ի «Հաջորդ սերնդի խորհրդին»

Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (FAST) հրավիրում է երիտասարդ գիտնականներին և տեխնոլոգիաների գծով մասնագետներին միանալ «Հաջորդ սերնդի խորհրդին» (NextGen Council):

«Հաջորդ սերնդի խորհուրդը» FAST հիմնադրամի ներսում ձևավորվող ցանց է, որը միավորելու է գիտելիքներով և համապատասխան հմտություններով զինված երիտասարդ տաղանդավոր գիտնականներին և տեխնոլոգիաների գծով մասնագետներին ամբողջ աշխարհից` նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական զարգացումն ու գիտական և ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս:

Խորհրդին անդամակցելու համար կարող են դիմել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի 18- 40 տարեկան գիտնականներն ու տեխնոլոգիաների գծով մասնագետները, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի գիտատեխնիկական ոլորտի զարգացման գործում:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2017-ի սեպտեմբերի 18-ն է։ Հաջողակ թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) գործունեության մեկնարկը տրվել է 2017-ի ապրիլին:

Հիմնադրամի նպատակն է ստեղծել համապատասխան միջավայր Հայաստանումտեխնոլոգիական նորարարության և գիտության առաջխաղացման համար։ FAST-ը մտադիր էհամախմբել Հայաստանի, հայկական աշխարհի ու միջազգային համայնքի գիտական, տեխնոլոգիականև ֆինանսական ռեսուրսները: