AM
4 Սեպտեմբեր 2017 - 10:11 AMT

ԱԻՆ. Բյուրականի անտառում հրդեհի նոր օջախ կա

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ Բյուրականի անտառում հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել:

Ժամը 12:09-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15:26-ին, ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 60 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 30, ոստիկանության 25 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից մոտ 115 բնակիչ: