AM
6 Սեպտեմբեր 2017 - 08:04 AMT

Միջդիսցիպլինար հետազոտությունների դրամաշնորհային ծրագիր՝ Max-Weber կենտրոնում

Գերմանական Էրֆուրտի համալսարանի մշակույթային և սոցիոլոգիական հետազոտությունների առաջատար Մաքս Վեբեր կենտրոնը (Max-Weber-Kolleg Erfurt) COFUND դրամաշնորհային ծրագիր է իրականացնում 2018-19 ուս. տարվա համար: 10 կրթաթոշակ կտրամադրվի փորձառու հետազոտողներին, ովքեր մշակութային և սոցիալական ոլորտներում առաջադեմ միջդիսցիպլինար հետազոտություններ են իրականացնում:

Դրամաշնորհները նախատեսված են 12 ամսվա համար: Բացառիկ դեպքերում հնարավոր է ևս մեկ տարով երկարաձգում: Բոլոր փորձառու հետազոտողները, անկախ աշխատանքային ստաժից, հրավիրվում են դիմելու: Կարող են դիմել նաև այն հետազոտողները, որ այժմ ներգրավված չեն ակադեմիկ աշխատանքներում, սակայն ցանկանում են վերադառնալ գիտահետազոտական ոլորտ:

Հայցադիմում կարող են ներկայացնել դոկտորական աստիճան ունեցող գիտնականները:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 1:

Մանրամասների համար այցելեք այստեղ: